Մորից Հարտման «Անձրևի կաթիլ»
- Ներսեհ
- May 13, 2021
- 1 min read

Փայլուն կաթիլը գարնան անձրևի
Մի օր հարց տվավ յուր ընկերներին.
«Ինչո՜ւ մենք այս հին, աղքատ խըրճիթի
Լուսամուտն այսպես բախում ենք ուժգին»։
Կաթիլներն իսկույն տվին պատասխան.
—Այստեղ երկրագործ–մշակն է ապրում,
Ուրախ ավետիք տալիս ենք նորան,
Որ նորա արտը ծլում է, ծաղկում։
© Մորից Հարտման
Թարգմանությունը՝ Ալեքսանդր Ծատուրյանի
Comments