top of page

Ներսեհ «Արեւի ­երգիչը՝ ­Մարտիրոս Սարեան (Ծննդեան 140-ամեակի առթիւ )»

  • Writer: Ներսեհ
    Ներսեհ
  • Feb 28, 2021
  • 12 min read


ՆԵՐՍԵՀ












ԱՐԵՒԻ ԵՐԳԻՉԸ՝ ՄԱՐՏԻՐՈՍ ՍԱՐԵԱՆ

(Ծննդեան 140-ամեակի առթիւ)


Գոյնն իսկական հրաշք է, արեւի լոյսի համադրութեամբ  այն ստեղծում է Œձեւի ներքին բովանդակութիւն եւ ար- տայայտում է տիեզերական գոյութեան էութիւնը:


ՄԱՐՏԻՐՈՍ ­ՍԱՐԵԱՆ


Հանճարեղ նկարիչ Մարտիրոս Սարեանը դեռ պատանեկան-երիտասարդական տարի-ներին ականատես է եղել առաջին համաշխարհային պատերազմին, տեսել հայկական կոտորածները, ապրել հայ ժողովրդի՝ հարկադրանքով գաղթի մատնուած մի ստուար զանգուածի ահաւոր ողբերգութիւնը: Տեսել է նաեւ 1915 թուականին Էջմիածնում սովի ու համաճարակի մատնուած հարիւր-հազարաւոր թշուառներին, ցնցուել, տակնու վրայ են եղել նրա ստեղծագործական հեռանկարային ծրագրերը, սակայն, որքան վշտացել, այնքան խորն է ապրել իր ժողովրդի բախտով, որին կապուած էր սրտի ամբողջ ոյժով[1]: Հէնց այդ ժամանակաշրջանում էլ արեւն իր ամբողջ ոյժով ճառագում է նրա նկարներում. խոր փիլիսոփայական իմաստով Սարեանը սիրում է արեւը՝ վրձինը թաթախում արեւի սրտում եւ ստեղծում է իր արեւապայծառ կտաւները՝ դառնալով արեւի երգիչ:

Մարտիրոս Սարեանը ծնուել է 1880 թուականի Փետրուարի 29-ին, Դոնի Ռոստովի մօտ գտնուող հայկական Նոր Նախիջեւան քաղաքում: Նախնիները միջնադարեան Հայաս-տանի մայրաքաղաք Անիից էին գաղթել Ղրիմ եւ 18-րդ դարի վերջերից սկսած առեւտուր էին անում Կոստանդնուպոլսի հետ: Յետագայում հաստատուելով քաղաքից հեռու գըտ-նուող մի տափաստանում Սարեանների բազմանդամ ընտանիքը զբաղվում է հողա-գործութեամբ [2]:

Դեռ մանկութիւնից ի յայտ է եկել Մարտիրոսի օժտուածութիւնն ու հակումը նկար-չութեան հանդէպ: Այդ տարիներին բազմադէմ եւ բազմագոյն բնութիւնը նրա հոգում արթնացնում է անսպառ հիացում, որը տասնամեակներ անց պիտի մարմնաւորուէր մեծ վարպետի ստեղծագործութիւններում: Մանկութեան տարիները, որքան էլ անշուք ու թախծոտ, միեւնոյն է, յետագայում Սարեանի կողմից մշտապէս վերյիշւում էին որպէս քաղցր ու երանելի օրեր: Սիրով էր յիշում իր ծննդավայր Նախիջեւանը, մանաւանդ այն պատճառով, որ այստեղ նա ոչ միայն գրաճանաչ էր դարձել, այլեւ 1895 թուականին աւարտել էր քաղաքային հայ-ռուսական հանրակրթական ուսումնարանը, եւ, որ ամենա-կարեւորն է, այստեղ էր, որ նա առաջին անգամ մատիտ ու վրձին էր վերցրել ձեռքը: Վերջապէս Նախիջեւանում էր նա աշխատանքի անցել, պաշտօնավարել: Արուեստասիրական եւ ստեղծագործական առաջին զգացմունքները Մարտիրոսի հո-գում սկսում են յորդել 1895 թուականի ամռանը, երբ 15-ամեայ պատանին աշխատանքի է անցնում թերթերի եւ ամսագրերի բաժանորդագրութեան գրասենեակում, սակայն այս-տեղ ծառայութիւնը կարճ է տեւում, ընդամէնը 7 ամիս [3]: Այստեղ է նա մատիտի եւ վըր-ձինի շարժումներով իր ստեղծած առաջին պատկերները «դիտողի աչքով» տեսել ու մի պահ յանկարծակիի գալով, տարակուսել, այդ ի՞նքն է նկարել, եւ ապա հրճուել ու ոգե-ւորուել է, թեւաւորուել նոր ճախրանքների համար:

Գրասենեակում ազատ ժամերին տրւում էր լրագրերի եւ ամսագրերի ընթերցանութեա-նը, դիտում պատկերազարդումները: Դա նրան յաջողւում էր անել, ի հարկէ տնօրէնի բացակայութեան պահերին, քանի որ նա իր «խծբծանքներով» արդէն յոգնեցրել էր տնօ-րէնին, նրանից բազմիցս ստանալով նկատողութիւն: Ի դէպ, մի ծեր աշխատողի նկարե-լու հետեւանքով Սարեանին արգելում են այլեւս գրասենեակում այդպիսի «յիմարու-թիւններով» զբաղուել: Մի օր էլ տնօրէնի զայրոյթն այնքան է բորբոքւում, որ պատանու ձեռքից խլում է նկարը եւ անմիջապէս ոչնչացնում: «Մի անգամ, ես միանգամայն յա-ջող գաղտագողի նկարեցի գրասենեակի աշխատողներից մէկին, մի մորուքաւոր ծերունու, որը յաջորդ օրը հիւանդացաւ: Ծերունին համոզուած կերպով իր հիւան-դանալու պատճառը վերագրելով ինձ, բողոքեց գրասենեակի տիրոջը, որը յար-ձակուեց ինձ վրայ, հայհոյեց... Այս լուրը հասաւ եղբօրս, որը օգնեց ինձ Մոսկուայ մեկնելու՝ ուսումս շարունակելու նպատակով» [4]:

Այդ մանր արգելքները չէին կարող խանգարել, որ նա շարունակէր նախասիրած գործը: Պատանի Մարտիրոսն ամբողջութեամբ ձուլուել էր նկարչութեանը եւ, իսկապէս, վրձինը դարձել էր նրա սրտագին ընկերը: Դա արուեստի կայծն էր, որ գնալով բորբոքւում էր եւ վերածւում իսկական հրդեհի, որը յետագայում կլանեց ու բոցավառեց նրա հոգին իր սիրած արեւի ամբողջ պայծառութեամբ:

1897 թուականին Սարեանը դառնում է Մոսկուայի գեղանկարչութեան, քանդակագոր-ծութեան եւ ճարտարապետութեան ուսումնարանի ուսանող եւ անյագօրէն սկսում է իւրացնել Մոսկուայի մշակութային ողջ հարստութիւնը. գրադարններ, թատրոններ, հա-մերգներ եւ ցուցահանդէսներ, որոնք հետաքրքրում, կրթում եւ նպաստում էին սկսնակ նկարչի ճաշակի ու նախասիրութիւնների ձեւաւորմանը [5]:

1901-1903 թուականների ճամբորդութիւնները դէպի Կովկաս, Սարեանի համար դար-ձան իսկական յայտնութիւն: 1902 թուականի ամռանը նկարիչը եղաւ Հայաստանի հնա-գոյն մայրաքաղաք Անիում, որտեղ տեսաւ այն բոլորը, ինչ երազում էր մանկութիւնից սկսած:

1904 թուականից սկսած Սարեանի գործերն ունիէն ֆանտաստիկ բնոյթ: Ինչ որ նկա-րում էր, ռեալութեան եւ երեւակայութեան միահիւսումն էր, ռեալ, որքան որ այն կատա-րում էր տեսածի տպաւորութեամբ, ֆանտաստիկ՝ որքանով, որ այն սինթեզում էր երե-ւակայական տեսիլքի մէջ [6]: Այս մօտեցմամբ 1904-1908 թուականներին նա «երազներ ու հէքիաթներ» նկարեց, որոնք բնութեան գեղեցկութեամբ սքանչացող նկարչի գոյնի ու լոյսի ապրումներն էին: Բնութիւնն այնքան անընդգրկելի, խորհրդաւոր ու գեղեցիկ է, որ նկարիչն այն ընկալում էր մանուկի պէս՝ իբրեւ զարմանահրաշ հէքիաթ, իբրեւ գոյնի, լոյսի, երազի խրախճանք [7]: Այդ յօրինուածքների ծայրայեղօրէն պարզեցուած տարրե-րը ակտիւացնում են դիտողի երեւակայութիւնը, մղում նրան յուզական ապրումների աշխարհ՝ նուիրելով ներդաշնակութեան զարմանալի զգացում:

1909 թուականին երեւակայական անուրջներին փոխարինելու եկան բնութեան եւ շըր-ջապատող աշխարհի առաւել իրական, անմիջական դիտումները՝ ընթանրացուած ձեւե-րով: Պատկերները կառուցուեցին կտաւի հարթութեան վրայ, որոնցում արտացոլում գտան միջնադարեան նկարչութեան աւանդները: Մաքուր գոյնը եւ նրանից ծնուող լոյսը Սարեանի կտաւներում ստացաւ բացարձակ արժէք ու շարունակեց մնալ առողջ ու կեն-սաթրթիռ զգացմունքներ պատգամող խորհրդանիշ:

Սարեանը նիւթի մէջ գտնում էր իւրայատուկը, արտակարգ հետաքրքրականը եւ այդ ոչ ինքնանպատակ կերպով: Նրան հետաքրքրողը «չեղածն» էր, անկոխ ճանապարհը, այն, ինչ դիտուելու եւ հնչելու էր իբր նորութիւն, նոր իր էութեամբ ու իր ձեւով: Նա այդպիսի դէպքերում կարողանում էր իրերը, առարկաները ենթարկել իր վրձնին, նրանց մոգական ոյժ հաղորդել եւ իրականութեան պատկերն իր աննման ձեւով ու արտայայտութեամբ մարմնաւորել կտաւի վրայ:

Իրականութեան ճշմարտացի ընկալման եւ արտայայտման գծերը յատկապէս դրսեւո-րուեցին արեւելեան երկրներում՝ Թուրքիա (1910 թ.), Եգիպտոս (1911 թ.), Պարսկաստան (1913 թ.) կատարած ուղեւորութիւնների ընթացքում ստեղծած գործերում: Դա ինքնա-ճանաչման կարեւոր շրջան էր:

Սարեանը Կ. Պոլիս էր մեկնել ուսումնասիրական ուղեւորութեան՝ պոլսական կեանքի կոլորիտից օգտուելու, նոր ստեղծագործութիւններով հանդէս գալու համար: Եւ ահա՛, Կ. Պոլսում ստեղծում է տասից աւելի գործեր, որոնցից իւրաքանչիւրն իր հետաքրքրու-թեամբ անհունօրէն գրաւում է դիտողի ուշադրութիւնը նաեւ այսօր. դրանք բոլորն էլ արուած են տեմպերայով:

Կ. Պոլսից վերադառնալուց յետոյ Սարեանն իր նոր աշխատանքները ներկայացնում է «Մոսկովեան նկարիչների ընկերութեան» ցուցահանդէսում: Տրետեակովեան պատկե-րասրահը բարձր գնահատելով Սարեանի արուեստը՝ իր հաւաքածուն համալրում է երի-տասարդ նորարարի «Գլիցինիաներ», «Մրգերի կրպակ Կոստանդնուպոլսում», «Կոս-տանդնուպոլիս, փողոց, կէսօր» նկարներով [8]:

1911 թուականին Սարեանը մեկնում է հռչակաւոր բուրգերի եւ տաճարների, Նեղոսի եւ նրան յարող վիթխարի անապատների երկիրը՝ Եգիպտոս: Դա մի նոր աշխարհ էր նրա համար, հէքիաթային՝ իր բնութեամբ, չափազանց հետաքրքրական՝ ժողովրդի կենցա-ղով: Այստեղ նոյնպէս նա տեսաւ արեւ, բայց այնտեղ՝ Եգիպտոս տարաւ նաեւ իր արեւը: Այդ արեւը նրա վրձնի ծայրին էր: Դա ինքը Սարեանն էր, որ արդէն ունէր իր գեղարուես-տական մօտեցումը, ունէր իր ըմբռնումը եւ կեանքի ու նրա երեւոյթների հանդէպ՝ կազ-մակերպուած վերաբերմունք: Այնտեղ նրան հետաքրքրում են մեր բարդիների նման, բայց ոչ նրանց նման անպտուղ երկնասլաց «փիւնիկեան արմաւենին»: Նա այն դիտեց իր սեփական արեւով լուսաւորուած ու վրձնեց իր զգացմունքների անմիջական յորդման ոյ-ժով: Նա կանգնեց նրա փոքրիկ ստուերի տակ եւ ճաշակեց նրա վեր ձգող կիզիչ արեւը[9]:

Եգիպտական կեանքից վերցուած, 1911 թուականին կատարուած աշխատանքների թիւը շատ չէ, ընդամէնը մի քանի գործ՝ նոյնպէս տեմպերայով արուած, սակայն դրանցից իւրաքանչիւրը մեծարժէք է յատկապէս այն տեսակէտից, թէ ինչպէս է Սարեանը կա-րողացել եւ այս դէպքում ինքնուրոյն լինել, ամենակարճ ժամանակում ընկալել իր համար բոլորովին նոր այդ բնութիւնը, երկիրը, ճանաչել մարդկանց, անմիջականօրէն խորացել է նրանց կենցաղի մէջ եւ այդ ամէնը վերարտադրել իր սեփական, իւրայատուկ լեզուով, որը եւ հասկանալի է ամենքին, նրանց, որոնք ընտելացել են արուեստի երկերի ըմբըռն-մանը, ճիշդ ընկալմանը:

Կ. Պոլսում եւ Եգիպտոսում ընդամէնը ոչ լրիւ մէկական տարի լինելով՝ Սարեանը մեծ հմտութեամբ դրսեւորեց այդ երկրների կեանքը, ցոյց տուեց իրականութիւնը արագ ճա-նաչելու եւ հարզատ կերպով պատկերելու լաւագոյն օրինակ: Սա ստեղծագործական խի-զախում է: Շունչ ու ոգի տալ իր համար բոլորովին նոր երեւոյթների, համոզիչ դարձնել պատկերածը, արտայայտել համապատասխան կոլորիտ եւ այն էլ շատ կարճ ժամանա-կում, իր խօսքն ասել մեծագոյն համարձակութեամբ:

Արեւմուտքի արուեստում խոր արմատներ գցած սխեմատիզմն ու պրիմիտիվիզմը չսա-սանեցին Սարեանին, չշեղեցին նրան իր դաւանած ուղուց: Եւ Սարեանը մնաց իր սիրած արեւի հետ, եւ տատասկոտ ճանապարհներով անցնելիս մնաց միշտ աներեր ու հայեաց-քը յառած հեռուն՝ դէպի պայծառ հորիզոնները: Այս բոլորի մէջ մեծ դեր են խաղացել նկարչի ձեռքն ու աչքը, իսկ նրանց վստահելուն զուգակցել է պատանեկան-երիտասար-դական վառ զգացմունքի թարմութիւնը: Դեռեւս այս տարիներից նա իր ստեղծագործու-թեան մէջ դէմ գնաց ճակատագրին, ժխտեց այն իր հոգու եւ ստեղծագործական շնորհքի ամբողջ կարողութեամբ եւ ձեւաւորուող հայեացքների ողջ ոյժով: Նա չսպասեց, որ իր համար ճանապարհ հարթեն, այլ ինքն իր ջանքերով հասաւ բարձունքի, խիզախեց որ-պէս իսկական նորարար, ինչպէս մեծ Եղիշէ Չարենցը, որ գետի նման ահագնօրէն վա- րարեց եւ նոր հուն բացեց մեր պոեզիայի համար [10]:

Դա հէնց կեանքի թելադրանքն էր, ստեղծուած պայմանների արդիւնքը: Դա ստեղծա-գործող մարդու՝ կեանքի նկատմամբ ունեցած ամենաակտիւ վերաբերմունքն էր, նոր երեւոյթները նոր ձեւով եւ նոր բովանդակութեամբ վերարտադրելու ուղու ընտրումը, բարդ ու դժուարին, սակայն յաղթահարելի:

Կ. Պոլսից եւ Եգիպտոսից յետոյ արեւելեան երկրների հանդէպ ունեցած հետաքրքրու-թիւնն աւելի է խորանում Սարեանի մէջ: Արեւելքի ամէն մի նոր երկիր կատարելիք ուղե-ւորութիւնը նա դիտում էր որպէս ներշնչանքի նոր աղբիւր: Եւ ահա՛, 1913 թուականին մեկնում է Պարսկաստան: Այստեղ նրա առաջ բացւում են իրեն համար միանգամայն ան-յայտ ու անծանօթ կեանքի դռները: Նա համոզւում է, որ ի տարբերութիւն Կ. Պոլսի եւ Ե-գիպտոսի, ինքը գտնւում է մի նոր աշխարհում՝ կեանքի բոլոր ոլորտների առումով: Թեհ-րանում նրան չի յաջողւում աշխատել տեղում: Եւ նա, ներշնչուած այդ երկրի կենցաղով ու մշակութային արժէքներով՝ իր մոսկովեան արուեստանոցում կարողանում է հմտու-թեամբ ստեղծել պարսկական թեմաներով մի քանի պատկերներ եւ տալ այդ երկրի հա-մար ամենատիպականը՝ չմոռանալով ընդգծել նաեւ նրա յետամնացութիւնը: Այդպիսի գործերից են «Թեհրանի շրջակայքում», «Պարսկական գիւղում», «Թեհրանում» կտաւնե-րը:

Մ. Սարեանի «Գրառումներ իմ կեանքից» գրքից իմանում ենք, որ նա ծրագրում էր իր յետագայ ճամբորդութիւնների պլանը դէպի Հնդկաստան, Չինաստան եւ Ճապոնիա [11]: Այդ ժողովուրդների արուեստը մոգական ոյժով ձգում էր նրան: Ամէն ինչ ուզում էր սե-փական աչքերով տեսնել: Սակայն առաջին համաշխարհային պատերազմը խանգարեց նրա ծրագրերի իրագործմանը: Դրան յաջորդեց 1915 թուականի Մեծ եղեռնի արհա-ւիրքը, որին զոհ գնաց գրեթէ մի ամբողջ երկիր: Սարեանը ունեցած-չունեցածը փակեց արկղի մէջ ու պահ տուեց ծանօթներից մէկին, թողեց արուեստանոցը, Մոսկուան: Վերա-դարձաւ Հայաստան՝ իր տառապեալ ու բզկտուած հայրենիքը եւ հաստատուեց Էջմի-ածնում՝ սուրբ Հռիփսիմէ տաճարի սենեակներից մէկում [12]:

Էջմիածնում Սարեանի առաջ բացւում է ահաւոր տեսարան... Շողակաթ, Հռիփսիմէ, Գայիանէ եկեղեցիների շուրջը, հին Վաղարշապատով մէկ, մինչեւ Զուարթնոցի աւե-րակները, լցուած էին մահուան ճիրանների մէջ խեղդուող հայ գաղթականները: Համա-ճարակ, սով ու մերկութիւն, եւ այդ բոլորը հայութեան ահաւոր կոտորածից յետոյ: Այդ օրերին երեւացին ամէն տեսակ վարակիչ հիւանդութիւններ, որոնք օրական կուլ էին տալիս հարիւրաւոր մարդկանց կեանքը: Մէկ ամիս շարունակ Սարեանը գտնւում էր սովահար գաղթականների մէջ, մեռածներին տեղափոխելու կամ թաղելու ոչ մի միջոց չկար, նա տուայտանքի մէջ էր. ինչպէ՞ս, ինչո՞վ օգնել... Դիակները թափուած էին փողոց-ներում, պատերի տակ, դժողքի այդ սպանդանոցում... կենդանի մարդկանց կողքին:

Գէորգեան ճեմարանը Յովհաննէս Թումանեանը դարձրել էր որբանոց: Շէնքի շուրջը փռուած էին հարիւրաւոր երեխաների սառած դիակներ, որոնց արանքներում, այստեղ-այնտեղ, նստած կամ պառկած էին մահամերձ փոքրիկներ:

Այդ ահռելի ողբերգութեան մէջ Սարեանը կորցրել էր իր դերը, անզօր էր որեւէ շօշա-փելի ծառայութիւն մատուցել բազմահազար աղետեալներին: Աւելին՝ այդ բոլորը ստեղ-ծագործական տեսակէտից նրան առժամանակ թեւաթափ արեց: Մինչդեռ այդ նոյն տե-ղում հռչակաւոր նկարիչ Վ. Սուրէնեանցը իր խոցուած եւ վիրաւորուած սրտի ժամանա-կաւոր սփոփանքը որոնեց գաղթականների բազմաթիւ կերպարներ ստեղծելու մէջ [13]:

Էջմիածնում համաճարակի սրտաճմլիկ եւ անօրինակ տեսարանը ցնցել էր Սարեանին, հիւանդացրել նրան ե՛ւ բարոյապէս, եւ ֆիզիքապէս: Ուստի՝ վարպետը ստիպուած է լի-նում հեռանալ Էջմիածնից, մեկնել Թիֆլիս, ապա Դոնի Ռոստով, քաղաքացիական կռիւ-ների տարիներն անցկացնելով այնտեղ եւ օրնիբուն հետեւելով հայրենի երկրի ճակա-տագրին:

Սարեանի ստեղծագործական կեանքն այդ շրջանից սկսած մասամբ ընդհատուեց, եւ տեւեց մինչեւ 1923 թուականը: Մօտ ութ տարի շարունակ նա քիչ ստեղծագործեց:

Երկար ժամանակ չէր կարողանում աշխատել: Բայց առաջինը, ինչ ստեղծեց ծանր ապ-րումներից յետոյ, դա կարմիր ծաղիկների մեծ փունջ պատկերող նկար էր: Այդ ժամա-նակի սակաւաթիւ գործերից պէտք է նշել նաեւ «Հին Թիֆլիսը» պատկերը եւ մի քանի նատիւրմորտներ:

Թիֆլիսում Մ. Սարեանը հանդիպում է Լուսիկ Աղայեանին՝ նշանաւոր գրող Ղազարոս Աղայեանի դստեր հետ եւ 1916 թուականի Ապրիլի 17-ին, Թիֆլիսի մօտ, Ծղնեթի գիւղա-կան եկեղեցում ամուսնանում նրա հետ: Պատերազմը, իսկ յետոյ նաեւ քաղաքական իրադարձութիւնները Սարեանին պահում են Թիֆլիսում: Այստեղ նա ստիպուած է լինում զբաղուել մանկավարժութեամբ, նկարչական դասեր է տալիս Լեւոնդովսկու մասնաւոր գիմնազիայում [14]:

1918-ից մինչեւ 1921 թուականի Օգոստոսը, այսինքն՝ քաղաքացիական պատերազմի բոլոր տարիները, նկարիչն անց է կացրել Նոր Նախիջեւանում, ապա 1921 թուականին Հայաստանի ժողովրդական կոմիսարների խորհրդի նախագահ Ս. Միասնիկեանի հրա-ւէրով Սարեանն ընտանիքով տեղափոխւում է Երեւան՝ մշտական բնակութեան: Այստեղ 1922 թուականին նրա էսքիզներով ստեղծւում են Սովետական Հայաստանի զինանշանն ու դրօշը: Վերածնուող հայրենիքի հաւաքական կերպարը նկարիչը պատկերում է Երե-ւանի առաջին դրամատիկական թատրոնի վարագոյրի էսքիզում, որը շարունակ փակ-ւելու եւ բացուելու պատճառով մաշուել է ու չի պահպանուել [15]:

1924 թուականին Սարեանը մի խումբ ռուս նկարիչների հետ գործուղւում է Իտալիա՝ մասնակցելու Վենետիկի միջազգային ցուցահանդէսին: Իտալիայում մնալով երկու ամիս՝ նա լինում է նաեւ Ֆլորենցիայում, Հռոմում, տեսնում եւ ուսումնասիրում անտիկ աշ-խարհի եւ Իտալական վերածննդի դարաշրջանի արուեստի լաւագոյն յուշարձանները, ծանօթանում է իտալական ժամանակակից արուեստին [16]:

Վերածննդի նկարիչներից ու քանդակագործներից նրա վրայ ամէնից մեծ տպաւորու-թիւն էր թողել Միքելանճելոյի Վատիկանի Սիքստոսեան Կապելլայի առաստաղը եւ Ֆլորենցիայի Մեդիչիի Կապելլայի «Գիշեր» եւ «Առաւօտ» քանդակները [17]:

Իտալիայից վերադառնալուց յետոյ լոյսի գաղափարը Սարեանի գործերում ճառագեց նոր ոյժով: Ազատագրուած հայրենիքը դարձաւ անփոփոխ ու անփոխարինելի թեմա: Սարեանի երգած լոյսը «իջաւ» ու ձուլուեց այն հողին, որից ծնուել էր: Նկարիչը ստեղծեց լեռնային երկրի ընդհանրացուած կերպարը, գունային վառ ակորդով նրան էպիկական հնչեղութիւն հաղորդելով [18]:

1926 թուականի աշնանը Սարեանը մեկնում է Փարիզ, որտեղ մնում է մէկ ու կէս տարի: Փարիզում նա մօտիկից ծանօթանում է ֆրանսիական ժամանակակից արուեստին, տարբեր ուղղութիւնների նկարիչների ստեղծագործութիւններին, որոնք ամէն ամիս ա-ռատութեամբ հրապարակ էին հանւում մայրաքաղաքի սալոններում: Փարիզի գեղար-ւեստական թանգարաններում, եւ առանձնապէս Լուվրի թանգարանում նա ծանօթա-նում է հին ու կլասիկ արուեստի լաւագոյն ստեղծագործութիւններին. դա նպաստում է նրա մտահորիզոնի ընդլայնմանը: Արուեստների մայրաքաղաքում Սարեանը, միաժամա-նակ, նկարում է նաեւ նոր նկարներ՝ մայր բնութեան թեմաներով, շարունակելով «երգել» իր երկրի գեղեցկութիւնը, եւ կազմակերպում է իր ստեղծագործութիւնների անհատա-կան ցուցահանդէսը: Դժբախտաբար, նրա փարիզեան աշխատանքները, թուով 35 նկար եւ էտիւդ, բացառութեամբ Փարիզում մնացածների, 1928 թուականին հայրենիք վերա-դառնալիս ճանապարհին ոչնչանում են՝ Կոստանդնուպոլսի նաւահանգստում շոգենաւի մէջ ծագած հրդեհի պատճառով [19]:

Հայրենիք վերադառնալուց յետոյ Սարեանն սկսում է նոր եռանդով աշխատել՝ ստեղ-ծելով հայրենի բնութեան եւ մարդկանց ճշմարտացի կերպարներ: Սարեանի այդ շրջանի բնանկարներն աչքի են ընկնում նրանով, որ պատկերում են Հայաստանի բնութիւնն իր արտասովոր բազմազանութեամբ: Դրանցում չկան կրկնութիւններ, իւրաքանչիւրը լրաց-նում է մէկը միւսին, մի նոր բան է աւելացնում անսահմանօրէն բազմազան բնութեան պատկերմանը:

Երկար տարիներ ապրելով Հայաստանում, Սարեանը հնարաւորութիւն ունէր պատկե-րելու նրա բնութիւնը տարուայ տարբեր եղանակներին: Միանգամայն բնական է, որ ա-մէնից յաճախ նկարիչն անդրադարձել է ամռան արտացոլմանը: Քիչ չեն նրա գարնա-նային եւ աշնանային բնանկարները, միայն ձմռան պատկերացումից է խուսափել Սար-եանը: Տարուայ տարբեր եղանակների բնանկարները նկարիչն այնպիսի վարպետու-թեամբ է վրձնել, որ դժուար է ասել, թէ դրանցից որոնք են նրան աւելի յաջողուել:

Սարեանական բնանկարները, իրենց ողջ բազմազանութեամբ հանդերձ, ունեն երկու ընդհանուր յատկանիշ: Սարեանի գործերում բնութիւնը միշտ լաւատեսական է եւ դը-րանց մէջ մենք չենք հանդիպի եւ ոչ մէկը, որ առաջ բերի յոռետեսական տրամադրու-թիւն:

1934 թուականին Սարեանը մեկնում է Թուրքմենիա, որտեղ նկարում է «Փողոց Աշխա-բադում», «Թուրքմենական բակ Աշխաբադում», «Բանջարեղենի հաւաքը Թուրքմենիա-յում» եւ այլ նկարներ, որոնց գերակշռող մասը պէյզաժներ էին:

Սակայն 1932 թուականի պետական որոշումը լիովին սահմանափակում էր ստեղծա-գործական ազատութիւնը: Սարեանի աշխատանքները սուր քննադատութեան էին են-թարկւում դեկորատիւ եւ չափազանց վառ գոյների պատճառով: Նկարչին անուանում էին «ֆորմալիստ», մեղադրում «իտէալիստական աշխարհայեացք» ունենալու մէջ: Եր-բեմն նկարիչը ստիպուած էր լինում մեղմել իր կտաւների գոյները, «նկարել հասկանալի»: Բայց վարպետութիւնն իրենն էր անում, գեղանկարչութիւնը յաղթում էր: Սարեանի ստեղծած «Ինքնադիմանկար դիմակով» կտաւը արտայայտում է ինքն իր հետ մնալու նրա ձգտումը՝ ինչ էլ, որ լինի պահպանել իր արուեստի սկզբունքները, հաւատարիմ մնալ բարձր արուեստի մշտնջենական, մարդասիրական գաղափարներին: Իսկ երկրի ղեկա-վար Ի. Ստալինին փառաբանող պատկերը կերտելու պահանջին նկարիչը պատասխա-նում էր, որ դիմանկար ստեղծելու իր սկզբունքն է աչքի առջեւ բնորդին ունենալը [20]:

1937 թուականին, պատկերասրահի բակում այրում են Սարեանի վրձնած հայ առա-ջաւոր պետական գործիչների եւ մտաւորականների 12 դիմանկար, քանի որ դրանց բը-նորդները դատապարտուած էին՝ որպէս «ժողովրդի թշնամի»: Այդ դիմանկարներից մի-այն մէկը, որ թաքցրել էին թանգարանի աշխատակցիները, փրկուել է: Դա բանաստեղծ Եղիշէ Չարենցի դիմանկարն է [21]:

1939-1940 թուակններին ստեղծած դիմանկարներում Սարեանը հանդէս է գալիս աւելի զուսպ, աւելի խոր թափանցելով անձնաւորութեան ներքնաշխարհը: Այդ դիմանկարնե-րից իւրաքանչիւրը մի վէպ է, մենագրութիւն՝ շարադրուած ամենաժլատ խօսքերով, ար-տայայտուած խորունկ արուեստով:

Հայրենական Մեծ պատերազմի տարիներին Սարեանի ստեղծագործութիւնները հա-րստանում են նոր թեմայով՝ զինուորական դիմանկարներով: Բացի ճակատայինների մատիտանկար դիմանկարներից, Սարեանը նկարում է նաեւ Սովետական Բանակի գե-ներալների եւ սպաների, ինչպէս նաեւ Սովետական Միութեան Հերոսների դիմանկար-ներ [22]:

Յետպատերազմեան շրջանում, ինչպէս նախապատերազմեան տարիներին, Սարեանն աշխատում էր իր հիմնական բոլոր երեք ժանրերի ասպարէզում, աւելի ու աւելի մեծ ուշադրութիւն յատկացնելով բնանկարին: Ամառային եւ աշնանային ամիսները նկարիչն անց էր կացնում Հայաստանում շրջագայելով, երբեմն երկար ժամանակ կանգ առնելով միեւնոյն վայրում: Նման դէպքերում Սարեանը մէկ-երկու բնանկարով չէր գոհանում, այլ ստեղծում էր ամբողջ շարքեր: Յետպատերազմեան բնանկարների մէջ կան նաեւ աւելի վաղ շրջանում չարծարծուած մոթիւներ: Մի շարք բնանկարներում Սարեանը նկատելի տեղ է յատկացրել անցեալի յուշարձաններին՝ հինաւուրց եկեղեցիներ, բերդերի աւերակ-ներ, հին կամուրջներ: Բարձր գնահատելով հին հայկական ճարտարապետութիւնը, Սարեանը անցեալի յուշարձանների հանդէպ ունեցած մօտեցման մէջ հեռու է հնի էսթետացումից, հնապաշտութիւնից: Բայց, միաժամանակ, նկարիչը չէր կարող չզգալ եւ չհաղորդել այն, թէ ինչպէս այդ յուշարձանները օրգանապէս մերուել ու միահիւսուել են շրջապատի բնութեանը, լինի այդ Հռիփսիմէի տաճարը՝ Արարատի ֆոնին, խաղողի այգիներով շրջապատուած («Հռիփսիմէ», 1945), թէ Մուղնին՝ Արագածի մուգ-կանաչ լանջերի ֆոնին («Մուղնին եւ Արագածը գարնանը», 1951) , թէ շրջապատի բնանկարից յառնող փոքրիկ մատուռը («Կարմրաւորը Աշտարակում», 1956) [23]:

1950-1960-ական թուականներին Սարեանի կատարած դիմանկարները չափազանց հետաքրքրական են ոչ միայն կատարման վարպետութեան տեսակէտից, այլեւ բազմա-զան բնագաւառների ներկայացուցիչների ընդգրկման առումով: Խօսքը վերաբերում է բանաստեղծի, քանդակագործի, նկարչի, կոմպոզիտորի, դերասանի, ճարտարապետի, կինոռեժիսեորի կերպարներ ստեղծելուն [24]:

1966 թուականին Սարեանը ստացում է Հայաստանի ԽՍՀ Պետական մրցանակ: Լոյս է տեսնում նկարչի «Գրառումներ իմ կեանքից» յուշերի գիրքը: Յաջորդ տարում, 1967 թուականի Նոյեմբերի 26-ին, Երեւանում բացւում է Մարտիրոս Սարեանի տուն-թանգա-րանը:

1971-1972 թուականներին Սարեանը ստեղծում է գծանկարների ֆլոմաստերով շարք, որոնցում առկայ է վերադարձը դէպի վաղ շրջանի «Հէքիաթներ եւ անուրջներ» ջրաներ-կերի շարքին բնորոշ հարմոնիկ մեղեդայնութեանը: Բայց այս պատկերներն առանձնա-նում են նկարչի հոգում ապրող հայկական բնութեան պատկերների մտահայեցողական խորութեամբ:

1972 թուականի Մայիսի 5-ին, 92 տարեկան Սարեանը, երբ զգա՛ց հանկարծ, ... Որ վրձինը ընկնում է ցա՜ծ, Որ ձեռքը լոկ... նե՜րկ է քսում, Աչքը նայում, բայց... չի՜ տեսնում,- Տխո՜ւր նայեց իր նկարին, Իր նկարած լեռ ու սարին, Եվ... մտած իր նկարից նե՜րս, Այստեղ թողած վրձի՛ն ու նե՛րկ, Արահետո՛վ իր նկարած, Աչքն իր վրձնած սարին հառա՛ծ, Գնա՜ց, Ձուլվե՜ց իր նկարին, Իր նկարած լե՜ռ ու սարի՛ն, Նորի՛ց դարձած լեռ, հող ու քար, Բնությո՛ւն ու բնանկա՛ր... (Գէորգ Էմին)


2020 թուականին լրացաւ մեծաքանքար նկարչի ծննդեան 140-ամեակը: Թէ՞ 35... Չէ՞ որ ծնուել է Փետրուարի 29-ին, եւ իր ծննդեան օրը նշւում է 35-րդ անգամ: Արդեօք ա՞յս է նրա արուեստի մշտնջենական երիտասարդութեան գաղտնիքը, թէ՞ գոյների պայծառու-թիւնն է միշտ երիտասարդ ու հրապուրիչ պահում նկարչի արուեստը: Նկարչի՝ որի ստեղծագործութիւնները վճիտ են ու հնչեղ, իրենց կատարելութեամբ անթերի: Որոնց դիտելիս՝ ուզում ես ագահութեամբ շնչել հողի խոնաւ բուրմունքը, սուզուել երկնի ան-հուն կապույտում: Ուզում ես հպուել այն ամէնին, ինչ այնքան գեղեցկահաճ պատկերուել են անվերջ ապրելու ցանակութիւն ներշնչող սարեանական կտաւներում: Ուզում ես միշտ վայելել նրա վրձնած խիստ, բայց նրբագեղ լեռների հմայքը, անվերջ շրջագայել այդ արեւազօծ զմայլիչ լեռներով ու հարթավայրերով: Ուզում ես... որ Սարեանն ու սարեա-նականը յաւերժ ապրի:


© «ՍԻՈՆ» Յունուար-Փետրուար-Մարտ, Թիւ 1-2-3, 2020 թ․, Էջ 65-73։

_______________________________ [1] Տե՛ս Կուրդոյեան Ե., Մարտիրոս Սարեան, Երեւան, 1962, էջ 4:

[3] Սարեան Մ., Գրառումներ իմ կեանքից, Գիրք առաջին, Երեւան, 1966, էջ 39:

[4] Տե՛ս նոյն տեղում:

[6] Տե՛ս Սարեան Մ., Գրառումներ իմ կեանքից, Գիրք առաջին, Երեւան, 1966, էջ 76: [7] Տե՛ս Խաչատրեան Շ., Սարեանի Արուեստը, Պատմա-բանասիրական հանդէս, 1972, № 2, էջ 290:

[9] Կուրդոյեան Ե., Մարտիրոս Սարեան, Երեւան, 1962, Էջ15-16: [10] Տե՛ս նոյն տեղում, Էջ 18:

[11] Սարեան Մ., Գրառումներ իմ կեանքից, Գիրք առաջին, Երեւան, 1966, էջ 139: [12] Տե՛ս նոյն տեղում, Էջ 153:

[13] Կուրդոյեան Ե., Մարտիրոս Սարեան, Երեւան, 1962, Էջ23: [14] Տե՛ս Դրամբեան Ռ. Գ., Մարտիրոս Սարեան, Երեւան, 1960, Էջ 42: Տե՛ս նաեւ Սարեան Մ., Գրառումներ իմ կեանքից, Գիրք առաջին, Երեւան, 1966, էջ 159:

[15] Տե՛ս Դրամբեան Ռ. Գ., Մարտիրոս Սարեան, Երեւան, 1960, Էջ 46: [16] Սարգսեան Մ. Ս., Մարտիրոս Սարեան, Երեւան, 1955, Էջ 30:

[17] Դրամբեան Ռ. Գ., Մարտիրոս Սարեան, Երեւան, 1960, Էջ 54: [18] Տե՛ս Խաչատրեան Շ., Սարեանի Արուեստը, Պատմա-բանասիրական հանդէս, 1972, № 2, էջ 290: [19] Տե՛ս Սարգսեան Մ. Ս., Մարտիրոս Սարեան, Երեւան, 1955, Էջ 32-34:

[20] Տե՛ս https://www.sarian.am/htmls_arm/sarian_biography_parts.html#1 [21] Տե՛ս նոյն տեղում: [22] Սարգսեան Մ. Ս., Մարտիրոս Սարեան, Երեւան, 1955, Էջ 52:

[23] Դրամբեան Ռ. Գ., Մարտիրոս Սարեան, Երեւան, 1960, Էջ 96: [24] Տե՛ս https://www.sarian.am/htmls_arm/sarian_biography_parts.html#1

Comments


Հետևեք մեզ
facebook-ում 

    Like what you read? Donate now and help me provide fresh news and analysis for my readers   

© Գիտե՞ք, թե,,,

Donate with PayPal

© 2023 by "This Just In". Proudly created with Wix.com

bottom of page