top of page

Նիկոլայ Մինսկի «Սերենադ»

  • Writer: Ներսեհ
    Ներսեհ
  • Jun 10, 2021
  • 1 min read

Մեր շուրջն ահավոր մըռայլ է ու սև, Երկընքից կախված կապարի ամպեր. Լալիս են, հեծծում ծառերն անտերև․․․ Մի՛ զարթիր, հոգիս, մի՛ զարթիր, ընկեր․

Մի՛ բանար աչերդ ու մի՛ հալածիր Պայծառ երազի տեսիլն ըղձալի․ Ավա՛ղ, երազներ, Ուրախ երազներ Մի գամ են գալի։

Երանի նըրան, որ աշնան ցըրտում Քընած՝ կերազե արևը գարնան․ Երանի նըրան, որ անձուկ բանտում Քընած՝ կերազե օրն ազատության։ Վա՜յ զարթածներին [անհույս ու տրտում]

Տանջվում են անքուն մըթնում սոսկալի․․․ Ավա՜ղ, երազներ, Ուրախ երազներ Մի գամ են գալի։


© Նիկոլայ Մինսկի

Փոխադրությունը՝ Հովհաննես Թումանյանի

Comentarios


Հետևեք մեզ
facebook-ում 

    Like what you read? Donate now and help me provide fresh news and analysis for my readers   

© Գիտե՞ք, թե,,,

Donate with PayPal

© 2023 by "This Just In". Proudly created with Wix.com

bottom of page