Ոչ մի օր առանց բանաստեղծության
- Ներսեհ
- Dec 31, 2019
- 1 min read

ԶԱՀՐԱՏ
Կաղանդի ծառ մը
Կաղանդի ծառ մը շտկելու համար Երկու բան պետք է Նախ ծառ մը — հետո զարդեր ծառին վրա:
Կաղանդի ծառ մը շտկելու համար Երեք բան պետք է — Ծառեն զարդեն զատ Հավատքը գալիք աղվոր օրերու:
Կաղանդի ծառ մը շտկելու համար Մեկ բան կը բավե — ոչ ծառ ոչ ալ զարդ — Ատիկա խիճերն ադամանդ կարծող Միամիտ հոգվույս բարի խաբկանքն է:
Կաղանդի ծառ մը շտկելու համար Արդեն պատրանքը լրիվ կը բավե:
Բարի տարի ձեզ և բարի պատրանք
Comentários