top of page

Ոչ մի օր առանց բանաստեղծության

  • Writer: Ներսեհ
    Ներսեհ
  • Aug 12, 2020
  • 1 min read

ՀՈՎԻՆ ԱՆՑՔԸ

Անդնդագալար օվկիանի պես

կ’ուռի այս գիշեր հովն ալիք ալիք,

կը ծըծեմ լեղի սարսափն իր ճամբուն…

իր լալոնին մեջ սենյակս է ծըփո՜ւն,

հոգիս` իր ահեղ կոչին խաղալիք`

մինչ լույս շավիղ մը կ’երկարի մտքես…։


Լեռներեն կ’իջնե հեւքն իր մոլեկան,

իրար բերելով ձեռքերս` անձկագին

մինչ ես ծնրադիր` կ’ունկնդրեմ երգի՜ն,

երգին խոլարձակ, երգին թախծագին…

ե՞րբ պիտի հասնի իր հանգըրվանին

արհավրոտ Ուխտին այս գոռ կարավան…։


Բուռն համեմունքով իր շունչն է լեցուն.

ու կ’առնե ծովուն բույներն աղտաղտուկ`

մինչ զայն կը տանին պայերն ամբարձիկ,

համբույրն իր կուգա մինչեւ իմ խցիկ.

եւ ես հըպումեն կը փախչիմ գաղտուկ,

հըպումեն` վայրի վիշտով ակաղձուն:


Մարած է քրքում լույսը լամպարիս,

հորդող մութին մեջ հեւալեն տրտում.

ես դեռ կըսպասեմ ալեկոծ Անցքի՜ն,

նայվածքըս լեցուն իղձով կաթոգին,

ա՜հ, քու՛կդ եմ արդեն, ո՜վ միստիք ցնցում,

ո՜վ ձայն, մինչ ուժգին հոգվույս կը փարիս…


© Միսաք Մեծարենց

Comments


Հետևեք մեզ
facebook-ում 

    Like what you read? Donate now and help me provide fresh news and analysis for my readers   

© Գիտե՞ք, թե,,,

Donate with PayPal

© 2023 by "This Just In". Proudly created with Wix.com

bottom of page