Ոչ մի օր առանց բանաստեղծության
- Ներսեհ
- Aug 13, 2020
- 1 min read
* * *

Մենությունս առնեմ, նստեմ,
Զրույց անենք գլուխ գլխի,
Ապրած կյանքս վերսկսեմ,
Չզգամ օրերս ախ ու վախի:
Հին հուշերս երազ դարձած
Աչքերիս մեջ ծիածանեմ,
Կարոտներս կորած, անցած,
Հին օրերի ծոցից հանեմ:
Հասնեմ իմ խենթ ջահելության,
Կանգնեմ նրա կանաչ սեմին,
Գնամ, գտնեմ նույն աղջկան,
Սեր բացատրեմ լուսադեմին:
© Վահրամ Հաճյան
Comments