top of page

Ոչ մի օր առանց բանաստեղծության

  • Writer: Ներսեհ
    Ներսեհ
  • Aug 17, 2020
  • 1 min read

* * *

Ես նստում էի անմարդ բուլվարում` Աշնան արևի համբույրին գերի: Խմում էր հոգիս երկնքի հեռուն, Լսում էր հոգիս երգը զանգերի:


Ու անթա՜րթ, անթա՜րթ նայում էի ես Անսահման, անծիր երկնքի հեռուն: Ու թաց աչքերով տեսնում էի քեզ — Հավիտենության կապույտ դաշտերում:


Եվ երբ երեկոն մեռնում էր բոցում Ու իջնում էր պարզ, աստղազարդ գիշեր — Կապույտ ջրերի հեռու զնգոցում Ես լսում էի քո շշուկը դեռ...


© Եղիշե Չարենց

Comments


Հետևեք մեզ
facebook-ում 

    Like what you read? Donate now and help me provide fresh news and analysis for my readers   

© Գիտե՞ք, թե,,,

Donate with PayPal

© 2023 by "This Just In". Proudly created with Wix.com

bottom of page