Ոչ մի օր առանց բանաստեղծության
- Ներսեհ
- Sep 16, 2020
- 1 min read
* * *

Ունենայի մի խեղճ տնակ,
Թեկուզ լիներ անլուսամուտ,
Բայց չզգայի այսքան մենակ,
Չլինեին օրերս մութ:
Չհեգնեին սերս բարի,
Չպղծեին հոգիս մաքուր,
Չխաչեին այսքան տարի,
Չմարեին հավատքս հուր...
© Վահրամ Հաճյան
Comments