Ոչ մի օր առանց բանաստեղծության
- Ներսեհ
- Jan 14, 2020
- 1 min read

ԳԵՎՈՐԳ ԷՄԻՆ
Լռությունը ոսկի է
Որ,
Այդ վաղուցվա՜ հայտնություն է.
Թեև ես միշտ զարմացե՜լ եմ,
Թեև հաճախ զայրացե՜լ եմ,
Սակայն հիմա հավատու՛մ եմ,
Որովհետև… հասկացե՜լ եմ:
Լռությունը ա՛յն ոսկին է, Այն հանցանքի ծա՜նր գինը, Որ խոհող մարդն ստանում էր, Երբ տեսնելով սպանումը, Երբ տեսնելով կեղծն ու սուտը, Քծնությունը, դավն ու մութը, Հուզվու՛մ, խոսու՛մ, կամ գրու՞մ էր._ Ո՛չ, Տեսնու՛մ էր, բայց լռու՜մ էր… Ամուր սերտած` ո՛չ կռվելու, Այլ տեսնելո՛ւ և լռելո՛ւ Ճորտի՜ն վայել հայտնությունը, Թե…:
コメント