top of page

Ոչ մի օր առանց բանաստեղծության

  • Writer: Ներսեհ
    Ներսեհ
  • Sep 23, 2020
  • 1 min read

* * *

Իմ կյանքում հաճախ մարդիկ են գալիս,

Ու անգիտակցաբար ինձ դաս են տալիս։

Մեկը գալիս է, որ ընկեր դառնա,

Մեկն էլ, որ սիրեմ, իսկ ինքը՝ գնա։

Մեկը գալիս է, որ աղբյուր դառնա,

Ու ցամաքում է, որ ծարավ ոռնամ։

Հերթով գալիս են ու հերթով գնում,

Միայն հուշեր են նրանցից մնում,

Ես էլ դարձել եմ ասես մի կանգառ,

Ուր ոչ մի ուղևոր երբեք չի իջնում,

Եվ չեմ մեղադրում կյանքին անարդար,

Բոլորից, այո՛, ես դաս եմ քաղում։


© Վիլյամ Զիրոյան

Comments


Հետևեք մեզ
facebook-ում 

    Like what you read? Donate now and help me provide fresh news and analysis for my readers   

© Գիտե՞ք, թե,,,

Donate with PayPal

© 2023 by "This Just In". Proudly created with Wix.com

bottom of page