Ոչ մի օր առանց բանաստեղծության
- Ներսեհ
- Jan 15, 2020
- 1 min read

ՎԱՀԱՆ ԹԵՔԵՅԱՆ
Փափագ
Անուշ հոգի մը ըլլար,
Ես այն հոգվույն սիրահար,
Ան իմ երկինքըս ըլլար։
Ես այդ հոգին պաշտեի
Ինչպես երկինքը ծավի,
Զայն հեռուե՜ն պաշտեի։
Ան ցոլանա՜ր սրտիս մեջ
Իր լույսերովը անշեջ,
Ես սուզվեի՜ անոր մեջ։
Անուշ հոգի՜ մը միայն, Ու գրկեի՜ ես անձայն Զայն հոգիիս մեջ միայն․․․
Comments