Ոչ մի օր առանց բանաստեղծությանՆերսեհ Dec 19, 20191 min readԲԱԳՐԱՏՈՒՆԻ* * *Աշուն է, զով իրիկնամուտ,Գամուած եմ ես մտքերուս հետ...Փողոցներով օձապտոյտԵս կը քալեմ իմ սրտի հետ:Արեգակն է թոյլ, անվրդով,Խիտ մազերով գանգրահեր,Ու ոսկեզօծ թարթիչներովԿը փայփայէ ծառերն անտէր... :Ոսկի սիրտեր կը թափթփինՓայփայանքէն թարթիչներու...Սիրտըս ինկաւ ճանապարհին,Գնաց գրկին անուրջներու... :Աշուն է, զով իրիկնամուտ...Առ'ջիս դեղնած ծովին մէջ եմ...Փողոցներով օձապտոյտԿորսուած սիրտըս ես կ'որոնեմ:
Comments