top of page

Ոչ մի օր առանց բանաստեղծության

  • Writer: Ներսեհ
    Ներսեհ
  • Jan 20, 2020
  • 1 min read

ՊԱՐՈՒՅՐ ՍԵՎԱԿ

Վերհուշ


Կրկին անձրևն է տեղում գիշերային մայթերին, Քնա՜ծ, խաղա՜ղ քաղաքի տանիքներին երազկոտ։ Եվ արթնանում է կրկին մի հին երազ մտերիմ,- Ու ես մեր գյուղն եմ ընկնում սովորական հրաշքով։


Այնտեղ ննջում է հիմա տարափի տակ այս վարար Մի կավաշեն, հողհատակ ու հարդածածկ լուռ խրճիթ։ Հանգել է լույսը լամպի, իջել գիշերը խավար, Քնել է մայրն իմ պառավ՝ կրողը մեր տան խղճի։


…Ես մի երազ ունեի պատանության օրերում, Երբ արթնացել էր հոգիս սիրո նորեկ հովերից. Այդ հողաշեն ծածկի տակ, հարսանեկան շորերում Տեսնել նրա՛ն, ում համար ես կանցնեի ծովերի՜ց,


Տեսնել նրա՛ն, ում համար շուռ կտայի ես սարե՜ր… Ա՛խ, ի՞նչ ծովեր, ի՞նչ սարեր,- միայն ասում են այդպես… Տեսնել նրա՛ն, ում համար, փեշըս լցրած խիճքարեր՝ Ես մեր այգու ծառերին տանջում էի պարզապես.


Ամեն նետված քարիս հետ թե մի խնձոր չընկներ ցած, Ուրեմն իզո՜ւր,- վա՛տ նշան,- ես չեմ հասնի մուրազիս… Խնձորն ընկներ թե չընկներ՝ ցնծագին կամ դառնացած, Քարերն էի ես թողնում ու հետևում երազիս.


-Կապրենք մեկտեղ, բախտավոր։ Դաշտից ես տուն կդառնամ Արդեն հոգնած ու դադրած, բայց վաստակած, ինքնագոհ։ Մայրս, կովկիթը ձեռքին, տուն կմտնի, մինչդեռ Նա Սու...

Comments


Հետևեք մեզ
facebook-ում 

    Like what you read? Donate now and help me provide fresh news and analysis for my readers   

© Գիտե՞ք, թե,,,

Donate with PayPal

© 2023 by "This Just In". Proudly created with Wix.com

bottom of page