Ոչ մի օր առանց բանաստեղծության
- Ներսեհ
- Feb 13, 2020
- 1 min read

ԼԵՈՆԻԴ ՄԱՐՏԻՆՈՎ
* * *
Դու՝ առանց ինձ-
Ծուխ ես միայն առանց հրի:
Դու՝ առանց ինձ-
Համր օղակ՝ փայլուն ու ձիգ մի շղթայի,
Որ խորտակվող խարիսխը հեգ
Էլ չի կարող փրկել երբեք:
Դու կարող ես և շարունակվել
Ինձանից հետո
Միայն սոսկ որպես գիշեր՝
Պատուհանից երևացող
Թույլ ու աղոտ աստղերով քո:
Արձագանք իմ:
Ինձ հետ, սակայն, միաբերան
Գիշեր ու զօր իմ բառերն են կրկնում էլի.
Դու՝ առանց ինձ...
Comentarios