Ոչ մի օր առանց բանաստեղծության
- Ներսեհ
- Feb 14, 2020
- 1 min read

ԱՍԻՍԻԱ ԿԻՐԱԿՈՍՅԱՆ
* * *
Դու ինձ կանչել ես,
Որ այրենք մեկտեղ
Մեր խոստումները...
Վաղուց եմ այրել:
Ստվեր ես դառնում
Ժամանակի մեջ...
Ստվեր չե՜մ ուզում:
Թող մոռացությունն
Ապրի այսուհետ
Իմ քայլերի մեջ,
Որ շտապում են:
Քո հնարավոր
Ստվերն ինձ պետք չէ:
Այնքա՜ն ուզում եմ,
Ու ճակատագիրն
Իմ ձեռքը խնդրի...
Ների՛ր, երազի
Հարսնացուն եմ ես...
Comments