Ոչ մի օր առանց բանաստեղծությանՆերսեհ Dec 24, 20191 min readՌԱԶՄԻԿ ԴԱՎՈՅԱՆԱյդ բոլորը վերհուշ էԵթե ձյուն է գալիս,Եթե սպիտակ ձյան մեջՍև մեքենաներ են պառկածԻմ պառկած սիլուետի նման,- Այդ բոլորը - վերհուշ է:Եթե իմ դեմքի մազը երբեմն աղվամազ է,Եթե ոտքերս երբեմն ծուռ են,Քայլելիս սայթաքում եմ ես,Այդ բոլորը - վերհուշ է:Եթե լացել եմ ես քեզ համար,Եվ արցունքներիս մեջ կապույտ կրակներ են եղել,-Այդ բոլորը - վերհուշ է:Իսկ ինձ համար - ուշ է,Իսկ քեզ համար - ուշ է:Ծառերի մեջ գլորվող լուսնի ետևիցԳլորվում է թևավոր մանուկների մի խումբ:
Comments