top of page

Ոչ մի օր առանց բանաստեղծության

  • Writer: Ներսեհ
    Ներսեհ
  • Feb 19, 2020
  • 1 min read

ՀՈՎՀԱՆՆԵՍ ԹՈՒՄԱՆՅԱՆ

Մոռացված սեր


Սիրում էի երբեմըն քեզ... Այժըմ ևս տակավին Իմ սրտումը դու ապրում ես, Բայց ոչ ուժով քո նախկին։ Առաջ հընչում էիր մաքուր, Որպես աղոթք իմ հոգում, Որպես սիրո նախանձ և հուր՝ Տաք արյունս բորբոքում։ Այժմ՝ որպես վաղուց մեռած Բարեկամի հիշատակ, Կամ մանկության օրով սիրած Մի հին երգի եղանակ... Քո անունըդ այժմ տալիս, Էլ «հոգյակ» չեմ ես ասում, Չեմ աշխատում քուն մտնելիս, Որ քեզ տեսնեմ երազում։ Բայց զարմանքով երբեմնապես, Մտածում եմ ակամա, Ինչո՞ւ էլ դու սիրելի չես, Ինչո՞ւ ես քեզ մոռացա...

Comments


Հետևեք մեզ
facebook-ում 

    Like what you read? Donate now and help me provide fresh news and analysis for my readers   

© Գիտե՞ք, թե,,,

Donate with PayPal

© 2023 by "This Just In". Proudly created with Wix.com

bottom of page