Ոչ մի օր առանց բանաստեղծության
- Ներսեհ
- Mar 5, 2020
- 1 min read

ՎԱՐԴԱՆ ՀԱԿՈԲՅԱՆ
* * *
Բառն իր մտքից
ետ է կանգնում,
և մարդը
մնում է դրսում։
Ճամփան քարավանից
ետ է կանգնում,
և աստղերի դուռը
մնում է փակ։
Երգն իր հավքերից
ետ է կանգնում,
և ձնծաղկի շուրթին
մնում է ձյունը չհալված։
Երազը քո գալուց
ետ է կանգնում,
և լույսը չվում է մի երկիր,
ուր սերը չեն բացատրում։
Հ․ Գ․
Տեր Արև, դու քո ընթացքից ետ մի կանգնիր,
փոխիր աշխարհում ամեն-ամեն բան,
անթերի չէ ոչինչ,
բացի կնոջից, նա թող մնա՝ ինչպիսին կա։
Comments