top of page

Ոչ մի օր առանց բանաստեղծության

  • Writer: Ներսեհ
    Ներսեհ
  • Mar 10, 2020
  • 1 min read

ree

ՄԻՍԱՔ ՄԵԾԱՐԵՆՑ

Խոնջ իրիկունն արագորեն


Խոնջ իրիկունն արագորեն կը խոնարհի դեպի խավար բուրմունքներու հաշիշն հոգվույս մեջ կը ցանե հեշտանք մը թույլ, երգի խազեր կը կրքոտին տակավ տենդոտ հուզումնավար: Անօրինակ մըրափի մը մեջ կիսազգած կը թափառիմ, ցնցված ձայնեն ճոկաններուն` որոնք կուլան դուրսը անդուլ. պատուհանեն կը խրկե ինձ հովիկն համբույրն իր մտերիմ: Մութ սենյակիս մեջ կը շրջիմ առջի համբույրն անրջելեն, ու շրթունքներս են բոցավառ` ջերմութենեն երազային. փակ են աչքերս, և կամ հանկարծ մերթ անձկությամբ դուրս կը նային. ա¯հ, լըռությունն որ կը տևե՜, և ըստվերներն ու կը քալե¯ն… Շուրջիս անփույթ իրեն համակ հարցումերուս հանդեպ խուլ են, հանդիսատես կ’ըլլամ մտքիս պատկերներուն քայքայումին դուն չե՜ս գիտեր թե ի՛նչ կը զգամ գուրգուրանքես երբոր իմին` քեզի համար տենդով հյուսած երազանքնե՜րս իսկ կը խըլեն…

Comments


Հետևեք մեզ
facebook-ում 

    Like what you read? Donate now and help me provide fresh news and analysis for my readers   

© Գիտե՞ք, թե,,,

Donate with PayPal

© 2023 by "This Just In". Proudly created with Wix.com

bottom of page