Ոչ մի օր առանց բանաստեղծության
- Ներսեհ
- Apr 6, 2020
- 1 min read

ԲԱԳՐԱՏՈՒՆԻ
* * *
Երազներուդ մէջ դուն այնքան
Փընտըռեցիր արեւ, անձրեւ․․․․
Ու մերթ ընդ մերթ ալ հոգեկան
Սըլացքըդ էր ինչպէս արծիւ․․․
Երազեցիր լոյսի անձրեւ,
Սիրոյ տենչանքն աչքիդ մէջ էր․․․
Զիս փնտռեցիր վազքով անհեւ,
Բայց՝ չգտար։ Ո՜հ, երազ էր․․․։
Դուն չիմացար, իմ լուսնալոյս․․․
Որ ե՛ս, ե՛սս, ամէն տեղ եմ։
Արեւն իմ լոյսն էր աչքերուս
Անձրեւն ալ մերթ արտասուքս էր․․․։
Դուն չիմացար, ու չիմացար
Որ ե՛ս, ե՛սս, տիեզերքն եմ։
Comentarios