Ոչ մի օր առանց բանաստեղծության
- Ներսեհ
- Apr 8, 2020
- 1 min read

* * *
Երբ երկնքում արև չկա,
Իմ արևը դո՛ւ ես, տղա՛ս։
Երբ քաոս է ու խարդավանք
Իմ անդորրը դո՛ւ ես, տղա՛ս։
Երբ հույզերիս ծովն է անանց,
Իմ նավակը դո՛ւ ես, տղա՛ս։
Երբ արցունք է, թախիծ ու ճիչ,
Իմ ժպիտը դո՛ւ ես տղա՛ս։
Թե մոլորվեմ մութ անտառում,
Արահետս դո՛ւ ես, տղա՛ս։
Ու թե չկա հույսի նշույլ,
Իմ հավատը դո՛ւ ես, տղա՛ս։
Comments