top of page

Ոչ մի օր առանց բանաստեղծության Ռազմիկ Դավոյան - Ջրերը կակաչներ են ուտում

  • Writer: Ներսեհ
    Ներսեհ
  • Nov 30, 2020
  • 1 min read

Ջրերը կակաչներ են ուտում,

Խոհերը քանդվում են գուղձերով.

Անցնում են քամիները կապույտ՝

Հուշերի տագնապներ հնձելով:

Մանուկներն՝ աչքերում թիթեռներ,

Ծաղկավոր ցուլեր են քշում դաշտ,

Բզեզներն արթուն են ամեն օր,

Գագաթներն հավքեր են ձյունապաշտ:

Անանուն ցավերի ճամփորդներ՝

Ջրերը կակաչներ են ուտում.-

Գիշերով մենք սերը կորցրինք,

Ցերեկով փնտրում ու չենք գտնում:


© Ռազմիկ Դավոյան

Comments


Հետևեք մեզ
facebook-ում 

    Like what you read? Donate now and help me provide fresh news and analysis for my readers   

© Գիտե՞ք, թե,,,

Donate with PayPal

© 2023 by "This Just In". Proudly created with Wix.com

bottom of page