top of page

Ոչ մի օր առանց բանաստեղծության Վահագն Դավթյան - Քարե քնքշանք

  • Writer: Ներսեհ
    Ներսեհ
  • Nov 24, 2020
  • 1 min read

Լեռ ու անդունդ, ձոր ու կատար, Ապառաժներ պատառ-պատառ, Քարե թռիչք, քարե անկում... Կապույտ մշուշ, կապույտ եթեր, Ու կապույտից պոկված գետեր, Որ կապույտով են հորձանքում... Լեռներն այստեղ բարձր են այնքան, Որ շանթակերպ արծիվն անգամ Թև չի բախում նրանց ձյունին, Վիհերն այստեղ խորն են այնքան, Որ ձմեռվա կեսին անգամ Բո՜ց է հագնում հանկարծ հոնին: Ժայռերն այստեղ կարծր են այնքան, Պղնձաջիղ, որձամկան, Որ բախվելիս շանթ են ցանում, Բայց և քնքուշ, քնքուշ այնքան, Որ պղնձի միջից անգամ Ծաղկի հրաշք ծիլն են հանում։ Հողմերն այստեղ այնքան են բիրտ, Որ լեռներից ժայռ են պոկում Ու գլորում անդունդն ի վար, Հովերն այնքան են քնքշասիրտ, Որ ծաղկի դեմ խոնարհ չոքում, Աղոթում են մեղմ ու շվար։ Լեռ ու անդունդ, ձոր ու կատար, Ապառաժներ պատառ-պատառ, Քարե թռիչք, քարե անկում... Հայոց երկիր, հայոց իմ հող, Դու իմ քարե մոլուցք ու ոխ, Իմ քնքշություն, իմ քնքշություն...

コメント


Հետևեք մեզ
facebook-ում 

    Like what you read? Donate now and help me provide fresh news and analysis for my readers   

© Գիտե՞ք, թե,,,

Donate with PayPal

© 2023 by "This Just In". Proudly created with Wix.com

bottom of page