Պատարագ մատուցվեց Ասորիների Ս. Մարկոս Եկեղեցում
- Ներսեհ
- Mar 12, 2021
- 2 min read

Երուսաղեմում Եպիսկոպոսական եկեղեցու հաստատվելու ժամանակ անշքաչել էր ասո-րիների եկեղեցին, որը հին դարերում ծաղկյալ վիճակ ուներ՝ իր բազմաթիվ վանքերով ու ժողովրդով: Այժմ, միակ վանքը, որ մնացել է ասորիների ձեռքում՝ Մարկոս Ավետարանի-չի Տուն կոչվածն է, այն էլ ժամանակին գտնվում էր հայերի պահպանության տակ, և Սրբոց Հակոբյանց միաբանության վարդապետներից մեկը այնտեղ էր մնում և հոգում էր եկեղեցու կարիքները: Երուսաղեմում ասորիները մի ընտանիքից բացի, անգամ հա-մայնք չունեին:
1740-ական թվականներին Երուսաղեմի Հայոց Գրիգոր Շղթայակիր պատրիարքը բազ-մաթիվ նորոգությունների շարքում մարդասիրաբար հրամայում է նորոգել նաև ասորի-ների Ս. Աստվածածնի անունը կրող խարխլված եկեղեցին, որն ըստ ավանդության գըտ-նվում էր Մարկոս ավետարանիչի տան տեղում:
1841 թվականի օգոստոսի 8-ին, երբ ասորիների պատրիարքի կողմից Աբդուլ Նուր ե-պիսկոպոսը հասնում է Երուսաղեմ, հայերը նրան են հանձնում վանքն ու եկեղեցին, և նորոգությունների համար Հայոց պատրիարքարանը կատարած ծախսերի փոխարեն ոչ մի գումար չի պահանջում նրանից: Սակայն Աբդուլ Նուրը՝ լցված եսասիրությամբ և ամ-բարտավանությամբ, փոխանակ հայերին շնորհապարտ լինելու՝ եկեղեցին նորոգելու պատրվակով ջնջում է բոլոր հայերեն հիշատակարանները, որոնք կրում էին հայ վար-դապետների տեսչության ժամանակ տեղի ունեցած նորոգությունների առիթով նվիրա-տուների անունները: Ջնջում է նաև խորանի խաչկալի հիշատակարանը: Ասորի եպիս-կոպոսի այս արարքը թերևս ոմանք ազգային նախանձախնդրություն համարեն և զերծ մնան որևէ մեղադրանքից, սակայն հարկ է նկատել, որ եթե հույներին կամ լատիններին հանձված լիներ վանքը, անկասկած նրանք վերջնականապես կյուրացնեին այն, ինչպես որ ժամանակին հույներն իրենց վանքերի ու եկեղեցիների մի կարևոր մասը յուրացրել են վրացիներից, հայերից ու եթովպացիներից:
Քրիստոնեության նախկին դարերում և Խաչակիրների ժամանակ բազմաթիվ եկեղեցի-ների հետ կրոնավորների հոծ թիվ ևս ունեին ասորիները, իսկ հիմա նրանց եկեղեցա-կանների թիվը երկուսից կամ երեքից այն կողմ չի անցնում: Տարին մեկ անգամ, Բուն Բարեկենդանի նախընթաց ուրբաթ օրը, հայերը սուրբ պատարագ են մատուցում վերո-նշյալ եկեղեցում, նույնը անում են նաև ամեն տարի Սուրբ Գևորգի տոնին՝ Ղպտիների եկեղեցում:
Այս տարի ևս, համաձայն հնավանդ սովորության, ուրբաթ, մարտի 12-ին, Հոգեշնորհ Տ. Թեոդորոս ծայրագույն վարդապետ Զաքարյանի հանդիսապետությամբ Սրբոց Հակոբ-յանց միաբանությունը և Ժառանգավոր սաները մեկնեցին ասորիների Սուրբ Մարկոս եկեղեցի, ուր սուրբ պատարագ մատուցեց Տեր Աղան աբեղա Գոգչյանը: Պատարագից հետո Միաբանությունը հյուրասիրվեց ասորիների միաբան հայրերի կողմից՝ իրենց տես-չարանում:





Comments