Ռասուլ Յունան «Նավը վերջին»
- Ներսեհ
- Jun 16, 2021
- 1 min read

Լավ բան է հույսը. վերջին կոպեկի պես, վերջին տոմսի, վերջին փամփուշտի, վերջին նավի նման: Վերջին կոպեկը միջոց է, որ չկոտրվի հպարտությունդ: Վերջին տոմսը չի թողնում՝ հուսահատ վերադառնաս կայարանից: Վերջին փամփուշտն օգնում է զինվորին խուսափել գերությունից: Ով հույս ունի՝ չքավոր չէ, ձեռքը լիքն է միշտ:
Մոռացա վերջին նավի մասին. եթե նույնսիկ չգա, չի թողնի՝ մոռանաս ծովն ու ճամփորդելը:
© Ռասուլ Յունան Իրանական արդի պոեզիա
Comments