top of page

Ռաֆայել Պատկանյան «Աղասու մոր երգը»

  • Writer: Ներսեհ
    Ներսեհ
  • Mar 10, 2021
  • 1 min read

Նվեր Խաչատուր Աբովյանի անմահ հիշատակին

Զարթի՛ր, մանուկ իմ նազելի, բա՛ց այդ պայծառ աչերը, Թերթերունքեդ քունը թոթվե՛, գիրկը հանգի՛ր քու մորը. Բա՛վ քեզ որքան բարի հրեշտակը հեքիաթ ասին երազում, Այժմ արի՛ քեզ այն պատմեմ, ինչ պիտ տեսնես աշխարհում։ Զարթի՛ր, որդյակ, քանի՞ քընես, Բա՛ց աչերըդ այդ նախշուն, Ուր որ մայրըդ յուր բախտ, փառքը, Կյանք ու արևն է տեսնում։ Դուն կըմեծնաս, բոյ կը քաշես,— չինար բոյիդ ես ղուրբան,– Քեզ ուժ կուտան Մասսի քաջքը, որ դու լինիս քաջ Վարդան. Իմ մատներով մի ոսկեթել մեջքիդ գոտի եմ կարել, Գոտիիցըդ թուր կը կապեմ, այն էլ ինքս եմ սըրել։ Զարթի՛ր, որդյակ, քանի՞ քընես, Բա՛ց աչերըդ այդ նախշուն, Ուր որ մայրըդ յուր բախտ, փառքը, Կյանք ու արևն է տեսնում։ Մեր բակումը ձի է կայնած՝ քեզ է մընում անհամբեր, Զարթի՛ր, որդյակ, քանի՞ քընես, ա՛ռ քու թուրը մահաբեր. Քու Հայ ազգը հեծեծում է, ձեռքը, ոտքը շըղթայած, Քու եղբարքը գերության մեջ... քա՛ջ, միայն դո՞ւ ես քընած... Զարթի՛ր, որդյակ, քանի՞ քընես, Բա՛ց աչերըդ այդ նախշուն, Ուր որ մայրըդ յուր բախտ, փառքը, Կյանք ու արևն է տեսնում։ Չէ՛, իմ որդին շուտ կըզարթի, ձին կըհեծնե սանձակոծ Հայի արցունքը կըսրբե, կըդադրացնե լաց ու կոծ. Հա՛յ եղբայրներ, քի՛չ էլ կացեք, իմ Աղասին զարթեցավ, Գոտին կապեց, թուրը կախեց ու իր նըժույգ ձին նըստավ։


© Ռաֆայել Պատկանյան

Comments


Հետևեք մեզ
facebook-ում 

    Like what you read? Donate now and help me provide fresh news and analysis for my readers   

© Գիտե՞ք, թե,,,

Donate with PayPal

© 2023 by "This Just In". Proudly created with Wix.com

bottom of page