top of page

Ռոզի Գալստյան - Փնտրտուք սուրճի մրուրում

  • Writer: Ներսեհ
    Ներսեհ
  • Dec 25, 2020
  • 1 min read

Փնտրտուք սուրճի մրուրում

Սկսել եմ սուրճ մեծ բաժակով խմել

Ի՞սկ դա,

Դա ինչի՞ց կլինի

Երևի, որ փնտրեմ քեզ սուրճի մրուրի մեջ, Որովհետև իրականում դու կաս,

Բայց միաժամանակ՝

Չկա՛ս

Ի՞սկ դու, դու սուրճ սիրու՞մ ես

Այն էլ դառը։

Տե՛ս անտեղյակությանս չափը,

Ինձ նույնիսկ դա հայտնի չէ:

Բայց մեկ է,

Դու ինձ համար մեկ չես:

Կխմեմ սուրճը,

Հետո երկա՜ր

Շա՜տ երկար

Կփնտրեմ քեզ սուրճի այլալյված մրուրի մեջ,

Ու կստեղծեմ ի՛մ երևակայակն ու քո եղած և չեղած պատկերը:

Կնայեմ երկար,

Շա՜տ երկար

Կուզեմ սուրճի մրուրի մեջ տեսնել

Աչքերն ու հայացքը քո:

Տեսնես կստացվի՞,

Կստացվի՞

Քեզ փնտրել,

Ու գտնել՝

Գոնե

Մեծ բաժակով սուրճի մեջ.

Միգուցե ...

Երևի

Կստացվի...


© Ռոզի Գալստյան

Comments


Հետևեք մեզ
facebook-ում 

    Like what you read? Donate now and help me provide fresh news and analysis for my readers   

© Գիտե՞ք, թե,,,

Donate with PayPal

© 2023 by "This Just In". Proudly created with Wix.com

bottom of page