top of page

Սեմյոն Նադսոն «Ընկե՛ր իմ…»

  • Writer: Ներսեհ
    Ներսեհ
  • Jun 21, 2021
  • 1 min read

Ընկե՛ր իմ. եղբա՛յր, դու վաստակաբեկ եղբա՛յր իմ տանջված,

Ով որ էլ լինիս դու, մի՛ վհատիր.

Թող հեծե թշվառ, անարդարությամբ, չարիքով լցված

Դառն արտասուքով ողողված երկիր,

Թող որ խորտակված ոտնակոխ լինի քո սուրբ իդեալ,

Թող անմեղների արյունն հորդանա,—

Հավատա՛, եղբա՛յր, կըգա ժամանակ — կըկորչի Բաալ

Եվ նորից երկրին սե՜ր կըտիրանա։

Ո՛չ շղթաների դաժան բեռի տակ, ո՛չ փուշ պսակով

Եվ ո՛չ ծանր խաչ կորացած ուսին,—

Նա աշխարհ կըգա մի նոր զորությամբ և մի նոր փառքով.

Բախտի պայծառ ջահն անհողդողդ ձեռին։

Եվ էլ չի լինի աշխարհում արցունք, ոչ թշնամություն,

Ոչ մոռցված շիրիմ և ոչ ըստրուկներ.

Ոչ կարոտություն, անլույս, մահառիթ սև կարոտություն.

Ոչ սուր, ոչ մահու խայտառակ սյուներ։

Գիտեմ, իմ ընկե՛ր, չէ մի պատիր հույս, ոչ ցնորք վաղանցիկ

Սիրո անձկալի գալուստը պայծառ.

Չորս կողմըդ նայի՛ր — չափազա՜նց արդեն ճնշում է չարիք.

Եվ խիստ է արդեն գիշերը խավար։

Տառապանքներից աշխարհը կընկճվի, և կըթուլանա

Նա անմիտ կռվից, արյան մեջ խեղդված,—

Եվ դեպի սերը, մեծ սերն անձնազոհ, աչքը կամբառնա,

Աչքը՝ վշտալի աղերսով լցված…


© Սեմյոն Նադսոն

Թարգմանությունը՝ Հովհաննես Հովհաննսիյանի

Comments


Հետևեք մեզ
facebook-ում 

    Like what you read? Donate now and help me provide fresh news and analysis for my readers   

© Գիտե՞ք, թե,,,

Donate with PayPal

© 2023 by "This Just In". Proudly created with Wix.com

bottom of page