top of page

Վահրամ Հաճյան «Կյանքիս ուղին»

  • Writer: Ներսեհ
    Ներսեհ
  • Apr 16, 2021
  • 1 min read

Ինձ ո՞ւր տարավ կյանքիս ուղին ու ես ինչո՞ւ այսպես դարձա,

Ինչո՞ւ, ինչո՞ւ ամբողջ հոգիս ամբողջապես դատարկեցին,

Ինչպե՞ս եղավ, որ հոգսերիս ծանր բեռին ընտելացա,

Եվ իմ դժվար ուղին անցա միշտ բախվելով սուտ ու կեղծին:


Ինչո՞ւ կյանքս այսպես դարձավ ու ես նման եղա որբի,

Ամեն տեսակ տանջանքներին դարձա ծանոթ ու բարեկամ,

Ոչ ոք ուզեց, որ խնդությամբ, ախ, իմ սիրտն էլ մի քիչ հորդի,

Ու չգիտեմ այս աշխարհում հիմա արդյոք կա՞մ, թե չկամ...


Ինչո՞ւ, ինչո՞ւ ես ապրեցի ճակատագրով բանաստեղծի,

Հավատացի ես բոլորին ու բաշխեցի հոգիս անվերջ,

Ես ամեն օր, ամեն վայրկյան նման եղա առեղծվածի,

Գալարվեցի ամբողջ կյանքում իմ բարության կրակի մեջ:


Հիմա կանգնած իմ մութ ճամփին՝ ո՞ւր եմ գնում ես չգիտեմ,

Իմ ծվատված մորմոքների ճիչն է հասնում իմ ականջին,

Կարկամել եմ հիմա այնպես իմ անորոշ օրերի դեմ,

Հիմա, ափսոս, մահն է միայն արձագանքում հոգուս կանչին...


© Վահրամ Հաճյան

댓글


Հետևեք մեզ
facebook-ում 

    Like what you read? Donate now and help me provide fresh news and analysis for my readers   

© Գիտե՞ք, թե,,,

Donate with PayPal

© 2023 by "This Just In". Proudly created with Wix.com

bottom of page