top of page

Վիկտոր Հյուգո «Երգ»

  • Writer: Ներսեհ
    Ներսեհ
  • May 31, 2021
  • 1 min read

Updated: Jun 1, 2021


Ի՞նչ եղավ մարին։— Մեռած է, վաղուց։

Իսկ նրա որձի՞կը։— Կատուն թռցրուց,

Միսն ու ոսկորը լափեց, կլանեց,

Եվ փետուրները հողմերուն տվեց։


Անտեր բնի մեջ ո՞վ է դողդողում,

Ո՞վ՝ տխրաձայն այդպես հառաչում,

Ո՞վ կըխնամե ձեզ, խղճուկ որբիկնե՛ր,—

Ոչ ոք։ Թշվա՜ռ, փոքրիկ թռչնիկներ։


Ծույլ և խաբեբա հովիվը բացակա։

Մեռած է շունը, էլ հսկող չըկա։

Գայլն է թափառում խուլ մռնչյունով,

Իր սև ցանցերը լարում է փութով։


Ահ ու սարսափ է տիրում փարախում,

Դող ու տենդով են սրտեր բաբախում։

Ո՞վ կըզարթեցնե քնած ոչխարին,

Ո՞վ կը պատերազմե ընդդեմ այդ չարին,

Ոչ ոք։ Թշվա՜ռ, փոքրիկ գառնուկներ։


Աքսորանաց մեջ, հեռու, տարագիր,

Կրում է հայրը վիշտ տաժանակիր։


Մայրը տառապյալ, հալումաշ եղած,

Հիվանդանոցում,— այնտեղ է ընկած։


Փչում է քամին իր թափով ուժգին,

Դողում է տնակը, մոտ է կործանման,

Եվ նրա միջում, անտեր, անպաշտպան,

Դողում է օրորոց որբացած մանկան։

Ո՞վ մնաց այնտեղ։— Ոչ հայր, ոչ մայրիկ,

Դու միայն մնացիր, դո՛ւ, խղճուկ մանկիկ։


© Վիկտոր Հյուգո

Comments


Հետևեք մեզ
facebook-ում 

    Like what you read? Donate now and help me provide fresh news and analysis for my readers   

© Գիտե՞ք, թե,,,

Donate with PayPal

© 2023 by "This Just In". Proudly created with Wix.com

bottom of page