top of page

Ոչ մի օր առանց բանաստեղծության

  • Ներսեհ Ա. Ա.
  • Jun 7, 2018
  • 1 min read

ԵՂԻՇԵ ՉԱՐԵՆՑ

«Հեռացումի խոսքեր»

Իմ աչքերի մեջ այնքա՜ն կրակներ եմ մարել ես Եվ հոգուս մեջ, հուսահատ, այնքան աստղեր եմ մարել: Կյանքս, որ հուշ է դարձել, հեռանալիս չանիծես. Կյանքս կանցնի, կմարի – բայց երգս կա, կապրի դեռ: Կյանքս կանցնի, կմարի, որպես կրակ ճահիճում՝ Աննպատակ ու տարտամ, անմխիթար ու անհույս: Երգերիս մեջ – դու գիտե՞ս – ինձ ոչ ոք չի ճանաչում՝ Կարծես ուրի՜շն է երգում կապույտ կարոտը հոգուս: Հավիտյան գոց ու անխոս՝ թափառել եմ ու լռել. Ոչ ոք, ոչ ոք չգիտե՝ արդյոք ի՞նչ է կյանքս, ես. Միայն գիտեն, որ կյանքում ինչ-որ երգեր եմ գրել, Ինչպես գիտեմ, որ դու կաս, որ սիրում է մեկը քեզ: Ես երգել եմ քո հոգին, քո ժպիտը լուսավոր, Քո աչքերի, քո դեմքի տխրությունը սրբազան. Կյանքս թողած անհունում – ես երգել եմ սերը խոր Ու կարոտը թեւերիս, որ երբե՜ք քեզ չհասան… Մոտենում է, քո՛ւյր իմ, ա՜խ, իրիկունս միգամած. Ես ի՞նչ անեմ, որ հոգիս չհեծկլտա կարոտից. Ինչպե՞ս, ինչպե՞ս ընդունեմ կյանքիս բաժակը քամած, Որ ձեռքերս չդողան, որ օրերս ներե՜ն ինձ: Գուցե՜ հանկարծ կասկածեմ, չհավատամ ինքս, ես, Ու սուտ թվա իմ հոգուն քո կարոտը սրբազան… – Ի՜նչ էլ լինի, քո՛ւյր իմ, քո՛ւյր, հեռանալիս չանիծե՜ս Խե՜ղճ կարոտը թևերիս, որ երբե՜ք քեզ չհասան…

Comments


Հետևեք մեզ
facebook-ում 

    Like what you read? Donate now and help me provide fresh news and analysis for my readers   

© Գիտե՞ք, թե,,,

Donate with PayPal

© 2023 by "This Just In". Proudly created with Wix.com

bottom of page