top of page

Ոչ մի օր առանց բանաստեղծության

  • Ներսեհ Ա. Ա.
  • Nov 22, 2018
  • 1 min read

ԵՂԻՇԵ ՉԱՐԵՆՑ

Մորս համար գազել

Հիշում եմ դեմքը քո ծեր, մայր իմ անուշ ու անգին, Լույս խորշոմներ ու գծեր, մայր իմ անուշ ու անգին։

Ահա նստած ես տան դեմ ու կանաչած թթենին Դեմքիդ ստվեր է գցել, մայր իմ անուշ ու անգին։

Նստել ես լուռ ու տխուր, հին օրերն ես հիշում այն, Որ եկել են ու անցել, մայր իմ անուշ ու անգին։

Եվ հիշում ես քո որդուն, որ հեռացել է վաղուց,— Ո՞ւր է արդյոք հեռացել, մայր իմ անուշ ու անգին:

Ո՞ւր է արդյոք հիմա նա, ո՞ղջ է արդյոք, թե մեռած, Եվ ի՞նչ դռներ է ծեծել, մայր իմ անուշ ու անգին։

Եվ երբ հոգնած է եղել, և երբ խաբվել է սիրուց — Ո՞ւմ գրկում է հեծեծել, մայր իմ անուշ ու անգին։

Մտորում ես դու տխուր և օրրում է թթենին Տխրությունը քո անծիր, մայր իմ անուշ ու անգին։

Եվ արցունքներ դառնաղի ահա ընկնում են մեկ-մեկ Քո ձեռքերի վրա ծեր, մա՜յր իմ անուշ ու անգին...

Comentarios


Հետևեք մեզ
facebook-ում 

    Like what you read? Donate now and help me provide fresh news and analysis for my readers   

© Գիտե՞ք, թե,,,

Donate with PayPal

© 2023 by "This Just In". Proudly created with Wix.com

bottom of page