top of page

Ոչ մի օր առանց բանաստեղծության

  • Ներսեհ Ա. Ա.
  • Jul 14, 2019
  • 1 min read

ԵՂԻՇԵ ՉԱՐԵՆՑ

* * *

...Ու կապտագույն, ու երկնագույն քողերի մեջ

երևացիր:

Չեմ մոռացել քո մազերի հրո՜տ, անշե՜ջ

Խուրձի վրա՝ ճերմակ պսակդ ձյունաձիր...

Չե՜մ մոռացել, որ աչքերիդ իրիկնային

հրդեհներում

Երևում էր ադամանդե՜, սառցայի՜ն, հի՜ն

Լուսնաշխարհի անկի՜րք, լուսե՜ղ, ձյունո՜տ

հեռուն...

...Ու մոտեցար, շրթունքներով շամշո՜տ, հրո՜տ-

համբուրեցի՜ր:

Բայց շրթունքներս՝ շրթերիդ հրի՜ն կարոտ-

Համբուրեցին ճերմակ պսակդ ձյունաձիր...

Comments


Հետևեք մեզ
facebook-ում 

    Like what you read? Donate now and help me provide fresh news and analysis for my readers   

© Գիտե՞ք, թե,,,

Donate with PayPal

© 2023 by "This Just In". Proudly created with Wix.com

bottom of page