Ոչ մի օր առանց բանաստեղծության
- Ներսեհ Ա. Ա.
- Aug 22, 2019
- 1 min read

ԵՂԻՇԵ ՉԱՐԵՆՑ
Ընթերցող Պոետին
Զարմանքո՛վ գուցե նայես դու իմ այս
Գրքի էջերին՝ թե՛ անշուք, թե՛ պարզ,
Հեգնանքով գուցե ժպտաս ու ասես,
Թե պոետը մեր այս ո՞ւր է հասել...
Բայց հասել է նա մի ջինջ պարզության,
Որ ձեռք է բերվում «դժվար վարժությամբ»:--
Մեզ համար արդեն ուղի է անցած
Համաշեշտ երգի ռիթմը նվագուն,--
Սովորի՛ր գրել դու պարզ ու պայծառ,
Ինչպես այն չքնաղ պոետը գանգուր,
Որի երգերում թե քորեյ, թե յամբ
Դյութում են իրենց տոկուն պարզությամբ,
Թովում են թափով, առնությա՛մբ արի--
Սրանո՛վ է նա ահա վիթխարի:
Comments