Առակ: Ագռավն ու Աղվեսը
- Ներսեհ
- Aug 13, 2020
- 1 min read

Բախտի բերմամբ, թե պատահմամբ, Մի մեծ ագռավ մի գունդ պանիր Դաշտում գտավ, կտուցն առավ, Ծառին թռավ:
Օ՜, ինչ պանիր, դեղին ոսկի… Բայց դեռ չառած համը իսկի, Աղվեսն անցավ ծառի մոտով, Գերվեց, էրվեց պանրի հոտով:
Վազեց, գնաց բերնի ջուրը, Եվ թուլացան կուռն ու ճուռը: Էն ժամանակ իրա ձևին, Ծառի տակից, աչքն ագռավին, Հեզիկ, նազիկ, փափկամազիկ, Բացեց լեզում անուշ, մեղուշ, Թափեց, չափեց շաքար ու նուշ.
-Ինչքա՜ն լավն ես, ես քո գերին, Քո էդ սևիկ, վառ աչքերին, Նուրբ ծալքերով զույգ թևերին: Գիտեմ, անշուշտ, իմ քուրիկի Ձայնն էլ կըլի հրեշտակի: Երգի, քուրիկ, մի ամաչի, Իմ ուզածը մի մեծ բան չի:
Ագռավն ազին իրեն տված Գովեստներից շշմած, ուռած` Ագռավային բկովը մին որ չկռռա՜ց, Պանիրն ընկավ ծառիցը ցած, Շողոքորթը վերցրեց, գնաց…
© Խնկո Ապեր (Աթաբեկ Խնկոյան)
Comments