Առակ: Աղվեսն ու Որսորդը
- Ներսեհ
- Jul 13, 2020
- 1 min read

Որսորդը շներով հետապնդում ու նեղում էր աղվեսին:
Աղվեսը դարձավ և ասաց.
— Աղաչում եմ քեզ, ասա, թե ինչո՞ւ համար ես ինձ նեղում:
Որսորդն ասաց.
— Որպեսզի հանեմ քո մորթին: Աղվեսը կանգ-նեց և ասաց.
— Տե՛ր աստված, փառք քեզ, որ սրա ուզածն այս է: Իսկ ես կարծում էի, թե ինձ ուզում է նշանակել մեր գավառի հավարած կամ թռչնոցի վանահաւր:
© Վարդան Այգեկցի
Kommentare