Առակ: Այրի Կինը և Խորթ Որդին
- Ներսեհ
- Jul 21, 2020
- 1 min read

Մի այրի կին ուներ մի կով, իսկ նրա խորթ որդին ուներ մի էշ: Խորթ որդին գողանում էր կովի կերը, տալիս էշին: Այրի կինն աստծուն աղաչեց, որ աստ-ված էշին մեռցնի: Բայց կովը մեռավ, և այրին լաց եղավ ու ասաց. «Ո՛վ աստ-ված, մի՞թե չկարողացար էշը կովից տարբերել»:
© Վարդան Այգեկցի
Comments