top of page

Առակ: Առյուծը, Գայլը և Աղվեսը

  • Writer: Ներսեհ
    Ներսեհ
  • Jun 10, 2020
  • 1 min read

Updated: Jun 23, 2020

ԱՌՅՈւԾԸ, ԳԱՅԼԸ ԵՎ ԱՂՎԵՍԸ

Առյուծը, գայլը և աղվեսը եղբայր եղան և որսի ելան և գտան մի խոյ, մի ոչխար, որ է մաքի, և մի գառ։ Ճաշի ժամին առյուծն ասաց գայլին. Բաժանի՛ր մեր մեջ այդ որսը։ Եվ գայլն ասաց,

— Ո՜վ թագավոր, աստված արդեն բա-ժանել է՝ խոյը քեզ, մաքին ինձ և գառն աղվեսին։

Եվ առյուծը բարկանալով, ապտակ զար-կեց գայլի ծնոտին, և դուրս թռան գայլի աչքերը, և նա նստեց և դառն լաց եղավ։

Եվ դարձյալ ասաց առյուծն աղվեսին.

Բաժանի՛ր ոչխարները մեր մեջ։

Եվ աղվեսն ասաց.

— Ո՜վ թագավոր, աստված արդեն բաժանել է՝ խոյը քեզ՝ ճաշին, մաքին քեզ հրամենքին և գառը քեզ՝ ընթրիքին։

Եվ առյուծն ասաց.

— Ո՜վ խորամանկ աղվես, քեզ ո՞վ սովորեցրեց այդպես ճիշտ բաժանել։

Եվ աղվեսն ասաց.

— Ինձ սովորեցրին գայլի աչքերը, որ դուրս թռան։


© Վարդան Այգեկցի

Comments


Հետևեք մեզ
facebook-ում 

    Like what you read? Donate now and help me provide fresh news and analysis for my readers   

© Գիտե՞ք, թե,,,

Donate with PayPal

© 2023 by "This Just In". Proudly created with Wix.com

bottom of page