Առակ: Եզը և Ձին
- Ներսեհ
- Jun 26, 2020
- 1 min read
Updated: Jul 1, 2020
ԵԶԸ ԵՎ ՁԻՆ

Եզը և ձին խոսեցին իրար հետ: Եզն ասաց.
— Դու ով ես, կամ ի՞նչի ես պետք:
Ձին ասաց.
— Ես ձին եմ, ինձ թագավորները, իշ-խանները և պարոնները զարդարում են ոսկով և արծաթով ու բազմում են ինձ վրա:
Եզն ասաց.
— Ամբողջ աշխարհի բարեկեցությունն եմ ես, որովհետև ես եմ վաստակում, չարչարվում և հոգնում, իսկ դու և քո թագավորն ուտում եք: Բոլոր մարդիկ ուտում են իմ վաստակը, եթե չվաստակեմ, դու և քո թագավորն իսկույն կմեռնեք: Եվ դու երախտամոռ մի լինիր:
© Վարդան Այգեկցի
Comments