Առակ: Ուղևորներն ու Սոսին
- Ներսեհ

- Jun 1, 2020
- 1 min read
Updated: Jun 23, 2020

ՈւՂԵՎՈՐՆԵՐՆ Ու ՍՈՍԻՆ
Ամառվա մի օր ուղևորները, կեսօրվա շո-գից սաստիկ հոգնած, ճանապարհ էին գնում: Նրանք տեսան սոսին, մոտեցան և պառկեցին նրա ստվերում` հանգստանա-լու: Նայելով սոսու ոստրերին` իրար մեջ խոսեցին.
- Բայց ախր անպտուղ է այդ ծառը և մարդկանց համար` անօգուտ: Սոսին նրանց պատասխանեց.
- Ապերախտ եք դուք, իմ հովանուց օգտվում եք և տեղնուտեղն էլ ինձ անպտուղ և անօգուտ անվանում:
Այդպես էլ որոշ մարդկանց բախտը չի բերում. նրանք լավություն են անում մերձա-վորներին, բայց շնորհակալություն չեն ստանում:
© ԵԶՈՊՈՍ




Comments