top of page

Ոչ մի օր առանց բանաստեղծության

  • Writer: Ներսեհ
    Ներսեհ
  • Jan 13, 2020
  • 1 min read

ՊԵՏՐՈՍ ԴՈՒՐՅԱՆ

Կույսն լքյալ


Հալեց սառեր գարնան արև, Ոսկի մատամըք ծաղիկ, տերև Ցանեց, ցրվեց ամպ ու բալ փույթ, Պարզեց աստեղց կամարն կապույտ. Ո՜հ, ինչո՞ւ կույսին Նայվածքն է մրթին։

Ոսկի սփռեց լերանցն արփի, Ծիծաղեցավ լուսինն յ՚ալի, Կա՜յծ ու ծիծաղ, ծաղիկք համբուն, Թերթեր, ուր սեր կարդա զվարթուն․ Ո՜հ, ինչո՞ւ գունատ Է կույսին ճակատ։

Բուլբուլն թառեր թավուտ թփին՝ Գեղգեղե գե՛լ աղիոք սրտին․ Թռչունք մըթին անտառաց խոր Ձայնակցին, հեշտ սիրո ժըխոր․․․ Ո՜հ, ինչո՞ւ լինի Լուռ կույս լեզվանի։

Ալիք սիրո ցույց տան կայծ, նետ, Մրմունջ, նայվածք տանելով հետ, Ջըրել կերթան ծաղկոտ մարմանդ, Թոթվե խոտեն հովն ադամանդ․ Ո՜հ, ինչո՞ւ արտսուք Թափե կույսն ի սուգ։

Ի դրանց ոսկի արևելքին՝ Թռչտելով սյուքեր հեշտին՝ Ծաղկանց, ալյաց, թերթից համբույր Տալով՝ սահին թողլով համ, բույր․ Ո՜հ, ինչո՞ւ հառաչ Հանե կույսին լանջ։

Ո՜հ, կույս, ինչո՞ւ այսպես տրտում Սամույր հոպոպքդ արտասվաթուրմ Դեմքըդ սիրուն ծածկեն, վերցո՚ւր Ճակատդ, շնչե սեր, լույս ու բույր. Անկողինդ ծաղկունք, Աստղեր քեզի շուք։

- Սիրեի ես աստղերն երկնի, Ալին զիս ցույց տար գեղանի, Վայլեր ծաղիկ ճակտիս անսուգ, Զեփյուռն ուներ հեշտ փըսփըսուք. Մատնելու զկուսիկ «Հրապո՜ւյրք խաբուսիկ»։

Comments


Հետևեք մեզ
facebook-ում 

    Like what you read? Donate now and help me provide fresh news and analysis for my readers   

© Գիտե՞ք, թե,,,

Donate with PayPal

© 2023 by "This Just In". Proudly created with Wix.com

bottom of page